ՄՀԻ հայաստանյան հարցումը ցույց է տալիս ազգային անվտանգության շուրջ մտահոգություններ, Ռուսաստանի վերաբերյալ տեսակետների կտրուկ երկատում, Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավում
Երևան, Հայաստան – Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)` Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հասարակության գլխավոր մտահոգությունն ազգային անվտանգությունն է: Առկա է Ռուսաստանի վերաբերյալ տեսակետների երկատում, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման միտում։
«Որո՞նք են հիմնական խնդիրները, որ առկա են այսօր Հայաստանում» հարցին 44% կազմող պարզ մեծամասնությունը պատասխանել է «ազգային անվտանգությունը»:
«Մեր հարցումը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիների համար առաջնային խնդիրն ազգային անվտանգությունն է», – ասել է ՄՀԻ Եվրասիայի բաժնի տնօրեն Սթիվեն Նիքսը: «Արդյունքներն ի ցույց են դնում, որ առկա է հստակ ակնկալիք կառավարությունից՝ առաջնահերթություն տալ Հայաստանի զինված ուժերի հզորացմանը և սահմանի պաշտպանությանը», – հավելել է Նիքսը:
Փոխվում են նաև Հայաստանի հարևանների հանդեպ մոտեցումները։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վիճակը լավ գնահատող հայաստանցիների տոկոսը նվազել է մինչև 50%, ինչն ամենացածր ցուցանիշն է, որ երբևէ արձանագրվել է Հայաստանում ՄՀԻ հարցումների արդյունքում։ Հարցվածների քսաներեք տոկոսը կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները «լավ» են, ինչը զգալի աճ է՝ նախորդ հարցումների համեմատ:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը անկում է ապրում», – ասել է Նիքսը: «Եվ հակառակը, Թուրքիայի վերաբերյալ դրական կարծիքների կտրուկ աճը ողջունելի զարգացում է պատմականորեն բարձր լարվածություն ունեցող երկու երկրների համար»։
Top