Sorry, you need to enable JavaScript to visit this website.

IRI Armenia Poll Shows Concerns for Political Instability, Skepticism for COVID-19 Vaccines, Strong Voter Enthusiasm

May 28, 2021

Yerevan, Armenia – A new nationwide poll in Armenia by the International Republican Institute’s (IRI) Center for Insights in Survey Research rates political instability and the return of prisoners of war as the top concerns for Armenians. Armenians also expressed deep skepticism for COVID-19 vaccines while voter enthusiasm for snap elections on June 20th remains high.

When asked about most important problems facing the country, the largest segments of Armenians mention political instability (12%), the return of prisoners of war (11%) and unemployment (11%).

The survey shows that an overwhelming majority of people do not wish to receive the COVID-19 vaccine. Nationwide, 71% of Armenians state that they would not take the vaccine even if it were readily available. When asked about their opinion of various politicians, Armenians gave their most favorable ratings to Prime Minister Nikol Pashinyan (45%) and Speaker of the Parliament Ararat Mirzoyan (40%). 

“After the election in June, the new government will have to work hard to allay any fears the Armenian people have regarding vaccines for the recent pandemic,” said Stephen Nix, Director of IRI’s Eurasia Division. “They will also need to show a sustained commitment on the prisoners of war issue and improving the economy.”

Armenians also express strong enthusiasm for the elections in June. A strong majority (72%) say that they will definitely or probably cast a ballot.

“It’s very reassuring to know that an overwhelming majority of Armenians plan to vote,” said Nix. “That is very important right before an election.”

Methodology

The survey was conducted on behalf of International Republican Institute’s Center for Insights in Survey Research by Caucasus Research Resource Center (CRRC) – Armenia Foundation. Data was collected throughout Armenia between April 8 and May 4, 2021 through phone interviews, with respondents selected by automatized random digit dialing (RDD) probability sampling of mobile phone numbers. The national sample consisted of 1,203 permanent residents of Armenia aged 18 and older, plus an additional 299 oversample respondents in specific regions. It is representative of the population aged 18 and older with access to a mobile phone. The margin of error does not exceed plus or minus 2.5 points for the full sample. The response rate was 37 %. The Survey was funded by the U.S. Agency for International Development.


Երևան, Հայաստան – Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)` Հարցումների հետազոտության կենտրոնի կողմից անցկացված նոր համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական անկայունությունը և ռազմագերիների վերադարձը հայաստանցիների համար կարևորագույն խնդիրներն են։ ՀՀ քաղաքացիները նաև խորը թերահավատությամբ են վերաբերվում COVID-19-ի պատվաստանյութերին, մինչդեռ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նկատմամբ ոգևորությունը շարունակում է մնալ բարձր:

Համաձայն հարցվածների՝ երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրներն են քաղաքական անկայունությունը (12%), ռազմագերիների վերադարձը (11%) և գործազրկությունը (11%):

Ըստ հարցման արդյունքների՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը չի ցանկանում ստանալ COVID-19-ի պատվաստանյութ: Հայաստանցիների 71%-ը նշում է, որ պատվաստանյութը չի ընդունի, նույնիսկ եթե այն հեշտությամբ հասանելի լինի: Հարցին, թե ինչ կարծիք ունեն տարբեր քաղաքական գործիչների մասին, ՀՀ քաղաքացիներն ամենադրական գնահատականները տալիս են վարչապետ Նիկոլ Փաշինյանին (45%) և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին (40%)։

«Հունիսին տեղի ունենալիք ընտրություններից հետո նոր կառավարությունը պետք է շատ ջանք թափի հայաստանցիների՝ վերջին համաճարակի պատվաստանյութերի հետ կապված վախերը մեղմելու համար», - ասաց ՄՀԻ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Սթիվեն Նիքսը: «Նրանք նաև պետք է շարունակաբար ձեռնամուխ լինեն ռազմագերիների խնդրի լուծմանը և տնտեսության բարելավմանը»:

Հարցվածները նաև մեծ ոգևորություն են ցուցաբերում հունիսին կայանալիք ընտրությունների կապակցությամբ: Ճնշող մեծամասնությունը (72%) ասում է, որ անպայման կամ ամենայն հավանականությամբ մասնակցելու է ընտրություններին:

«Շատ հուսադրող է իմանալ, որ հայաստանցիների ճնշող մեծամասնությունը ծրագրում է քվեարկել։ Դա շատ կարևոր ցուցանիշ է հենց ընտրություններից առաջ», - հավելեց  Սթիվեն Նիքսը:

Մեթոդաբանություն

Հետազոտությունն անցկացվել է ՄՀԻ Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ և իրականացվել Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն- Հայաստանի (CRRC) կողմից 2021 թվականի ապրիլի 8-ից մինչ մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցազրույցների միջոցով, որոնց համար հարցվողներ են ընտրվել ավտոմատացված պատահական հեռախոսահամարներին զանգահարելու միջոցով (random digit dialing) բջջային հեռախոսահամարների հավանականության նմուշառմամբ: Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած 1,203 ՀՀ քաղաքացիներ, ինչպես նաև հավելյալ 299 հարցվողներ՝ որոշակի մարզերում: Ընտրանքը ներկայացնում է բջջային հեռախոսի հասանելիություն ունեցող 18 և ավելի բարձր տարիք ունեցող բնակչությանը: Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 կետային տոկոսն ամբողջ ընտրանքի համար: Պատասխանների մակարդակը կազմել է 37 տոկոս։ Այս հետազոտությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ / USAID) աջակցությամբ:

*This slide deck was corrected on June 2, 2021 to address data processing errors on slides 16 and 49.