Ղարաբաղյան հակամարտությունից հետո հայաստանցիները ցանկանում են ներքին բարեփոխումներ և կայունություն, ցույց է տալիս ՄՀԻ հարցումը
Երևան, Հայաստան – Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)` Հարցումների հետազոտության կենտրոնի կողմից անցկացված համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս հասարակության կողմից մեծ պահանջարկ սոցիալ-տնտեսական բարեփոխումների և քաղաքական կայունության համար, ինչպես նաև աջակցություն իշխող կուսակցությանը և Կառավարությանը։ Լինելով 2020թ․ ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո առաջին հարցումը՝ հետազոտությունը չափում է Հայաստանի հանրային տրամադրությունները նոյեմբեր ամսին կնքված հրադադարից հետո։
«Ճգնաժամային իրավիճակներում հայերն ապավինում են իրենց Կառավարությանը երկրում կայունություն և սոցիալ-տնտեսական բարօրություն հաստատելու համար»,- ասաց ՄՀԻ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Սթիվեն Նիքսը։ «Իշխանական կուսակցության հանդեպ հավանությունը շարունակում է բարձր մնալ, բայց այս աջակցությունը պահպանելու համար, Կառավարությունը պետք է շարունակի բարեփոխումների իր օրակարգը և արդյունավետորեն հաղորդակից դարձնի իր քաղաքացիներին»։
Այն հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի ՀՀ կառավարությունը նոյեմբերի 10-ի հրադադարի մասին համաձայնագրից հետո, հայաստանցիների 97%-ը պատասխանել է, որ Կառավարությունը պետք է կենտրոնանա ներքին խնդիրների վրա, ինչպիսիք են՝ տնտեսության, քաղաքական կայունության,
սոցիալական խնդիրների վերաբերյալ հարցերը։ Արցախի բնակիչների անվտանգ վերադարձի ապահովումը ի հայտ է գալիս որպես երկրորդ ամենակարևոր մտահոգություն, քանի որ քաղաքացիների 92%-ը համաձայն է, որ Կառավարությունը պետք է կենտրոնանա նրանց վերադարձը ՌԴ խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքներ ապահովելու վրա։ Ավելին, հայաստանցիները նշում են գործազրկությունը (11%), քաղաքական անկայունությունը (12%) և ռազմական բարեփոխումը (8%) որպես իրենց երկրում եղած գլխավոր երեք խնդիրներ։
Չնայած մտահոգություններին, կառավարության հանդեպ վստահությունը շարունակում է բարձր մնալ՝ հաշվի առնելով, որ հայաստանցիների 33%-ը պատրաստ է ընտրել իշխանական կուսակցությանը, եթե ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի։ Համաձայն հարցման, հաջորդ ամենաբարձր ցուցանիշ ունեցող քաղաքական կուսակցությունը Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է, ձայների ընդամենը երեք տոկոսով։ Չնայած նրան, որ 2019 թվականից ի վեր Վարչապետի վարկանիշը նվազել է 22%-ով, հայաստանցիների կեսը կամ «շատ դրական» (29%), կամ «որոշ չափով դրական» (25%) տեսակետ ունի վարչապետի աշխատակազմի հանդեպ։
Նմանապես, որպես արդյունք, հայաստանցիների ավելի քան կեսը (62%) կվստահեին ընտրությունների արդյունքներին, եթե դրանք կազմակերպվեին ներկա Կառավարության կողմից։ Քաղաքացիները ճնշող մեծամասնությամբ աջակցում են Հայաստանում ընտրական բարեփոխումներին, միաժամանակ նրանց 74%-ը կարծում է, որ Ընտրական օրենսգիրքը պետք է բարեփոխվի։ Ավելի կոնկրետ, հայաստանցիների 73%-ը համաձայն է, որ ընտրություններին մասնակցող թեկնածուները պետք է մանրամասներ ներկայացնեն, թե ինչպես են ծախսել իրենց նախընտրական գումարը, 68%-ը կարծում է, որ քաղաքացիները պետք է կարողանան ավելի մեծ ազդեցություն ունենալ կուսակցական ցուցակների ձևավորման վրա։